Արցախում կանոնավոր ուղևորափոխադրումները դադարեցվեցին (տեսանյութ)
Հուլիսի 25-ին տարածած հայտարարությունն այն մասին, որ Արցախի Հանրապետության տարածքում հանարային տրանսպորտը չի գործի, արցախցիների մոտ մտահոգության եւս մեկ ալիք բարձրացրեց: Չնայած Տարածքային Կառավարման եւ Ենթակառուցվածքների նախարարությունը պարբերաբար հայտարարում էր ճգնաժամի խորացման մասին, հասարակությունը, սակայն, չէր ուզում հավատալ, որ խնդիրը դրան կհասնի: Ինչպես է գյուղացին իր բերքն իրացնելու Ստեփանակերտում. սա այն հարցն է, որն ամենաշատն է հուզում թե գյուղացիներին, եւ թե քաղաքացիներին: Հարցի պատասխանն առայժմ ոչ մեկը չունի:
Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.