ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազամատակարարումը դադարեցվելու է

Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազամատակարարումը դադարեցվելու է

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից և ավելացնում, որ այդ առթիվ հայցում են բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: