ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի առողջական վիճակը բավարար է. ՊԲ

Արցախում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի առողջական վիճակը բավարար է. ՊԲ

Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի կրակոցից փետրվարի 15-ին հրազենային գնդակային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։

ՊԲ-ից հայտնեցին նաեւ, որ զինծառայողը հետվիրահատական բուժում է անցնում։

Հիշեցնենք՝ փետրվարիի 15-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

  • Կիսվել: