կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում հովհարային անջատումներն ու դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում

Արցախում հովհարային անջատումներն ու դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում

Հետպատերազմյան շրջանում պետության կողմից բավական ներդրումներ են կատարվել ոռոգման համակարգերի ուղղությամբ, ինչը հնարավորություն է տվել եռապատկել ոռոգելի տարածքները, որի նպատակը պարենային անվտանգություն խնդրի լուծումն էր:

Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել  է ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:
 
«Այս պայմաններում, երբ չունենք դիզվառելիք, որպեսզի հովհարային անջատումների ժամանակ կարողանանք օգտագործել դիզելային գեներատորները, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում ոռոգման ուղղությամբ: Ոռոգումը, մեծամասամբ՝ 75 տոկոսով, կատարվում է  մեխանիկական եղանակով՝  արտեզյանների կամ պոմպերի միջոցով:  Հոսանքի բացակայություն ազդում է  նաև այս ուղղության վրա»,-նշել է նախարարը:

  • Կիսվել: