ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում էականորեն մեղմացնում են կարանտինի պայմանները. Քննարկում են թեստավորման գինն իջեցնելու հարցը

Արցախում էականորեն մեղմացնում են կարանտինի պայմանները. Քննարկում են թեստավորման գինն իջեցնելու հարցը

Արցախում էականորեն մեղմացնում են կարանտինի պայմանները, բացի այդ քննարկում են թեստավորման գինն իջեցնելու հարցը։ Այս մասինա հայտնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնեմ, որ ԱՀ կառավարության որոշման նախագիծ է մշակվում՝ դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա:

Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից, քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ: Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն:

Ամեն դեպքում, ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը: Ես ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով: Խնդրում եմ նաև հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ, այդ թվում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը:

Ցավակցություններս այս ընթացքում կորուստներ ունեցած ընտանիքներին»:

  • Կիսվել: