շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում ավարտվել է Անվտանգության խորհրդի նիստը. քաղաքական կոնսենսուսի եզրեր այս պահին գտնվել են. աղբյուր

Արցախում ավարտվել է Անվտանգության խորհրդի նիստը. քաղաքական կոնսենսուսի եզրեր այս պահին գտնվել են. աղբյուր

Քիչ առաջ Արցախում ավարտվեց Անվտանգության խորհրդի նիստը։

Նիստի ընթացքում, ըստ InfoPort.am-ի աղբյուրների, պետք է քննարկվեր պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցը։ Սակայն ինչպես ավելի վաղ նշել էինք, Արցախի քաղաքական որոշ շրջանակներ ձեռնամուխ էին եղել հարթել նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի տարաձայնությունները։

Ըստ նիստի մասնակից մեր աղբյուրի, այս պահի դրությամբ դա կարծես թե հաջողվել է։ Սակայն վերջնական որոշումը պարզ կլինի վաղը։

  • Կիսվել: