երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը. hայտարարություն՝ հումանիտար աղետի վերաբերյալ

Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը. hայտարարություն՝ հումանիտար աղետի վերաբերյալ

Հայտարարություն՝ Արցախում ահագնացող հումանիտար աղետի վերաբերյալ․ հայտարարությունը բաց է միանալու համար

Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Արդեն 224 օր շրջափակված Արցախում նորանոր չլուծվող ու ողբերգության հասցվող խնդիրներ են առաջ գալիս։ Այս աղետալի իրավիճակը էլ ավելի է սրվել վերջին վեց շաբաթվա ընթացքում։ Հատկապես ստեղծված պայմաններում ծանր է հղի կանանց, կերակրող մայրերի, մանկահասակ երեխաների, հատուկ խնամքի կարիք ունեցող խոցելի խմբերի վիճակը։

Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը՝ թերսնման հետևանքով, իսկ հղի կանանց մեծամասնությունն ունի սակավարյունություն՝ դեղորայքի բացակայության պատճառով։ Առողջապահական ծառայությունները լիարժեք չեն գործում թե՛ դեղորայքի բացակայության, թե՛ վառելիքի սակավության պատճառով։

Արցախում մեծագույն խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը, որն անմիջական ազդեցություն է ունենում հատկապես կանանց առողջության վրա։ Շարունակական էլեկտրամատակարարման, գազամատակարարման ընդհատումներին կարող է ավելանալ նաև ջրամատակարարման խնդիրը:

  • Կիսվել: