շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով առաջատար մասնագետների ներգրավմամբ. ԱՀ ԱՆ

Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով առաջատար մասնագետների ներգրավմամբ. ԱՀ ԱՆ

2022թ. դեկտեմբերի 12-ին կյանքի ճանապարհի շրջափակումից հետո, Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով առաջատար մասնագետների ներգրավմամբ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

՛՛Մասնավորապես, ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շրջանակներում 2023թ. մայիս ամսին կազմակերպվեց մանկաբուժության արդի հարցերի վերաբերյալ 6 օրյա դասընթաց, որին մասնակցեցին Արցախում աշխատող շուրջ 20 մանկաբույժները, իսկ դրան հաջորդած 7 օրյա դասընթացը` ոչ վարակային հիվանդությունների կանխում և խորացված էլեկտրասրտագրություն թեմայով, ամբողջությամբ ընդգրկեց առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետներին: Երկու դասընթացներն էլ կրեդիտավորված են և մասնակիցները ստանալու են Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներով վկայականներ:

Հայ օգնության ֆոնդը ՀՀ «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի բուժքույրական թիմի հետ ձևավորեց 15-օրյա դասընթաց` հիվանդանոցների ավագ բուժքույրերի համար, հաշվի առնելով նրանց կարևոր դերը հիվանդանոցներում բուժքույրական գործի ճիշտ կազմակերպման հարցում: Վերջինս հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակներում, այդ իսկ պատճառով ծրագրի առաջնահերթ թիրախ են հանդիսանում Արցախի սահմանամերձ վայրերի հիվանդանոցներում աշխատող ավագ բուժքույրերը: Դասընթացը խառը ձևաչափի է, ունի տեսական /5 օր/ և գործնական /10 օր/ բաղադրիչներ, որնք կրեդիտավորված են ՇՄԶ կրեդիտավորման համակարգով:

Ծրագիրը շարունակական է և անընդհատ նոր բաղադրիչներ է ընդգրկելու` Արցախում աշխատող բուժքույրերին մասնագիտական առավելագույն զարգացում ապահովելու նպատակով: Դասընթացները լինելու են շարունակական, և վերաբերվելու են բոլոր մնացած մասնագիտություններին ևս՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: