Արցախում առևտրով զբաղվող ձեռնարկություններին առավելագույնը 50 կգ հնդկաձավար կտրամադրվի
ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամը պատրաստ է սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին տրամադրել հնդկաձավար՝ առավելագույնը 50 կգ, լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հնդկաձավարի պակասը:
Տնտեսվարողները հնդկաձավարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 610 դրամով:
Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը: