երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում առանձին ապրանքների արտահանման և ներմուծման համար սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

Արցախում առանձին ապրանքների արտահանման և ներմուծման համար սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

ԱՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել առանձին ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ:

ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 19-ի N 6 որոշմամբ առանձին ապրանքների համար սահմանվել են ՀՀ-ից արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, իսկ ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 22-ի N 12 որոշմամբ ապրանքների փոխադրման սահմանափակումներ են սահմանվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև: Մասնավորապես, երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակումներ են նախատեսվել բժշկական արտադրատեսակների և էթիլային սպիրտի մասով:
 
Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն թույլատրվում է որոշակի ապրանքների փոխադրումը, ինչպիսիք են ցեմենտը, սալիկները, ներկերը և այլն:
 
«Արցախի տնտեսավարող սուբյեկտներին հորդորում ենք նախքան երրորդ երկրներ (Հայաստանի Հանրապետությունից դուրս) ապրանքների արտահանման, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ապրանքների ներմուծման կամ արտահանման գործարքներ իրականացնելը մանրամասն ծանոթանալ ՀՀ պարետի 2020թ. մարտի 19-ի N 6 և 2020 թ. մարտի 22-ի N 12 որոշումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: