կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում անասնապահության ճյուղը շատ վատ վիճակում է. Գեորգի Հայրիյան

Արցախում անասնապահության ճյուղը շատ վատ վիճակում է. Գեորգի Հայրիյան

Շրջափակման հետևանքով շատ ավելի վատ վիճակում է գտնվում անասնապահության ոլորտը: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:

Նրա խոսքով՝  ներկայում պետք է պահեստավորել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կերը, սակայն խոտի միայն 30 տոկոսն է հաջողվել հավաքել:
 
«Այժմ  արդեն այդ աշխատանքները կանգնեցրել ենք՝ առաջնահերթությունը տալով ցորենի բերքահավաքի աշխատանքներին, որպեսզի հացի խնդիրը կարողանանք լուծել»,-հավելել է գերատեսչության ղեկավարը:
 
Ըստ Գ. Հայրիյանի՝  մինչև հունիսի 15-ը հնարավորություն է եղել ներկրել նաև անասնակեր՝ սուղ միջոցներով փորձելով խոզաբուծության ու հավաբուծության ճյուղերի զարգացում ապահովել:
 
Ներկայում  նախարարությունը ստիպված է խոզաբույծներին հորդորել՝ նվազեցնելու գլխաքանակը՝  անասնակերի պակասի պատճառով, քանի որ նաև   գարու բերքի մեծ մասն է երաշտահարվել:
 
Ծանր վիճակում է հայտնվել նաև մեղվաբուծությունը:
 
«Մինչև հունիսի 15-ը մենք փորձում էինք ապահովել նվազագույն թույլտվություններ վառելիքի ձեռքբերման համար, իսկ դանից հետո կտրուկ արգելվել է, որովհետև չկա: Մեղվաբուծությամբ զբաղվող ավելի քան 500 տնտեսություն զրկվել է մեղուները ավելի բարենպաստ պայմաններ տեղափոխելու հնարավորությունից ու մեղուների խնամքի միջոցներից»,-եզրափակել է նախարարը:

  • Կիսվել: