շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Արցախն ինձ համար սուրբ հող է, թշնամուց չեմ վախենում». Եսայի Մախթեսյանը ԱՄՆ-ից տեղափոխվել ու հաստատվել է Հաթերքում

«Արցախն ինձ համար սուրբ հող է, թշնամուց չեմ վախենում». Եսայի Մախթեսյանը ԱՄՆ-ից տեղափոխվել ու հաստատվել է Հաթերքում

Եսայի Մախթեսյանի ընտանիքը ԱՄՆ-ում է, բայց հայրենիքի կանչը նրան բերել է Արցախ:

Եսայի Մախթեսյանը, արդեն մի քանի օր է, ինչ ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում է. եկել է՝ այստեղ բնակվելու, իսկ տղաները եկող տարի կգան:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հաթերքում որոշել եմ զբաղվել մեղվաբուծությամբ։ Դրա համար լավ պայմաններ կան այս համայնքում: Ինձ ջերմ ընդունեցին այստեղ: Տրամադրեցին տուն, որտեղ դեռ աշխատանքներ կան անելու. որքան կարողանամ, ինքնուրույն կանեմ, քանի որ սիրում եմ աշխատել: Մտադիր եմ նաև խոզաբուծությամբ զբաղվել», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ե. Մախթեսյանը:

Եսայու սանիկը՝ Գևորգ Կիրակոսյանը, զոհվել է 2020թ. աշնանային պատերազմում: Մեր զրուցակցի խոսքով՝ քաջ տղաները արյուն են թափել, որ մենք հիմա ապրենք Արցախում:

«Երևանում բարեկամներ ունեմ, սակայն չկարողացա այնտեղ մնալ, եկել եմ Արցախ, քանի որ այն ինձ համար սուրբ հող է, չեմ վախենում թշնամուց. թուրքի երազանքն է, որ այստեղ հայ չապրի: Եթե Արցախում ապրենք և միասնական լինենք, ոչ ոք չի կարողանա մեզ հաղթել», - հավելեց Ե. Մախթեսյանը:

  • Կիսվել: