հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը ևս 4 ամսով կերկարաձգվի

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը ևս 4 ամսով կերկարաձգվի

Կառավարությունը հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության ժամկետը  ևս 4 ամսով երկարաձգելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
 
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:

  • Կիսվել: