ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի զինված ուժերը ձեռնարկել են լրացուցիչ միջոցառումներ Քարակերտի ուղղությամբ

Արցախի զինված ուժերը ձեռնարկել են լրացուցիչ միջոցառումներ Քարակերտի ուղղությամբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված:

՛՛Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:

Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ:

Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:

Հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՛՛,-ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: