կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի ուսումնական հաստատություններում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է որոշակի փոփոխություններով. Հասմիկ Մինասյան

Արցախի ուսումնական հաստատություններում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է որոշակի փոփոխություններով. Հասմիկ Մինասյան

Արցախի Հանրապետությունում գազամատակարարման վերականգնամբ պայմանավորված` տասնօրյա դադարից հետո հանրակրթական դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում վերականգնվել է ուսումնական պրոցեսը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն ասել է, որ ուսումնական գործընթացը վերսկսել են որոշակի փոփոխություններով:

«Դասապրոցեսը դպրոցներում սկսվում է առավոտյան ժամը 09:00-ին՝ նախկին 08:30-ի փոխարեն, որպեսզի դասասենյակները հասցնեն տաքանալ: Դասաժամի տևողությունն էլ 35 րոպե է, ինչը միտված է էլեկտրաէներգիայի տնտեսմանը և պայմանավորված  այն հանգամանքով, որ դպրոցների սննդի կետերը ժամանակավոր չեն գործում»,-մանրամասնել է Հ.Մինասյանը:

Նրա իրազեկմամբ՝  Մարտունի շրջկենտրոնի Վ.Խաչատրյանի անվան ուսումնարանում, իրավիճակով պայմանավորված,  տեղադրվել են փայտե վառարաններ, և գազամատակարարման հնարավոր  խափանումները որևէ   ազդեցություն չեն ունենալու   ուսումնական գործընթացի վրա։

«Մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի շենքերում  այս պահի դրությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Այդ պատճառով էլ նշված  շենքերում  ջեռուցման խնդիր կա: Բայց, այնուամենայնիվ, տվյալ կրթօջախների ինչպես աշակերտական, այնպես էլ՝ ուսուցչական կոլեկտիվների  միասնական որոշմամբ և ցուցաբերած կառուցողական մոտեցմամբ  այս հաստատություններում  ուսումնական գործընթացը շարունակվում է։ 

 Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ունենք 24 աշկերտ, ովքեր Արցախի շրջաններից են, և բնակվում էին ուսումնարանին կից հանրակացարանում, որտեղ օրական երեքանգամյա սնունդ է նախատեսված: Այդ աշկերտները դասապրոցեսին մասնակցել չեն կարողանում սննդի մատակարարման անհնարինության պատճառով»,-ընդհանրացրել  է  ոլորտի պատասխանատուն:

  • Կիսվել: