երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի տարածքում նախատեսված գազանջատումը հետաձգվում է

Արցախի տարածքում նախատեսված գազանջատումը հետաձգվում է

Պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հանրապետության ողջ տարածքում նախատեսված գազանջատումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այս մասին InfoPort.am֊ին տեղեկացրեցին «Արցախգազ» ընկերությունից։

Հետագայում նախատեսվող աշխատանքներով պայմանավորված պլանային անջատման մասին ընկերությունը կանխավ կտեղեկացնի բնակչությանը։ «Արցախգազ»֊ը պատճառած անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։

  • Կիսվել: