կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել․ վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները

Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել․ վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները

Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել: Տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
 
«Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ:
 
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցին բազմաթիվ զրկանքներ է կրել: Դրանցից են նաև այսպիսի իրավիճակները, երբ այս կամ այն արհավիրքին համատեղ ուժերով արձագանքելու և հետևանքները մեղմելու գործում քաղաքացիների ու պետական մարմինների առջև ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ արգելափակված են անհրաժեշտ պարագաները Արցախ հասցնելու հնարավորությունները:
 
Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրները աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»,- նշել է պետնախարարը:
 

  • Կիսվել: