հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի պետնախարարը գործուղվել է Մոսկվա, այնուհետ՝ ԱՄՆ․ Նա մանրամասներ է հայտնել

Արցախի պետնախարարը գործուղվել է Մոսկվա, այնուհետ՝ ԱՄՆ․ Նա մանրամասներ է հայտնել

Արցախի պետական  նախարար Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվամ այնուհետ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ։ Աշխատանքային այցից Բելգլարյանը մանրամասներ է հայտնել՝ գրելով․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով:

Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ»:

  • Կիսվել: