չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի. Ստեփանյան

Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի. Ստեփանյան

Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի։ Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում։

Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նշենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ Արցախում վիրավորում ստացած 6 զինծառայողներից 2-ի վիճակը միջին ծանրության է, իսկ 1-ինը` ծայրահեղ ծանր։

Նա նշել է, որ մյուս 3 վիրավումներն ավելի թեթև են։
 
Հիշեցնենք, որ քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել արցախյան դիրքերի ուղղությամբ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ուղղությամբ։

  • Կիսվել: