երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի ոստիկանությունը Սամվել Բաբայանից հաղորդում չի ստացել

Արցախի ոստիկանությունը Սամվել Բաբայանից հաղորդում չի ստացել

Factor.am-ի հետ զրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը նշել էր. «Երեք կուսակցության կողմից գումարային բաժանումներ եղել են, դա փաստ է, որը ոչ մեկը չի կարող հերքել, դա իրականություն է»:

168.am-ի հետ զրույցում Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանն այս առնչությամբ նշեց. «Նշված հարցազրույցում իր հնչեցրած մտքերի պահով հաղորդում չենք ստացել այս պահի դրությամբ»:

  • Կիսվել: