երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի Նոր Շենում դիմանում են՝ հույսը սեփական արտադրանքին (տեսանյութ)

Արցախի Նոր Շենում դիմանում են՝ հույսը սեփական արտադրանքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի սահմանամերձ գյուղերից է Նոր շենը: Արդեն երեք տարի է՝ գյուղի բնակիչները գրեթե ամեն օր կրակոցներ են լսում, հողերի մի մասն էլ չեն կարողանում մշակել, քանի որ հարևանությամբ գտնվող դիրքերից պարբերաբար կրակում են դաշտում աշխատողների ուղղությամբ:

2020-ի պատերազմից հետո ավելացած խնդիրներին արդեն յոթ ամիս ավելացել է նորը՝ շրջափակումը։ Խանութները դատարկ են: Մի կերպ դիմանում են՝ բացառապես սեփական արտադրանքին ապավինելով: Բաց գյուղի բնակիչներին օրվա հացից ավելի շատ Արցախի ճակատագիրն է մտահոգում, նրա վաղվա օրը:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: