հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, այլապես կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև. Հարությունյան

Մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, այլապես կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև. Հարությունյան

Քաղաքացիների առաջարկով՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել եմ հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև՛՛:

 

 

 

  • Կիսվել: