ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի նախագահը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

Արցախի նախագահը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը շնորհավորել է նրան մայիսի 25-ին Ստեփանակերտում Գինեսի նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:

Միաժամանակ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Աշոտ Խանոյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցության համար և պարգևատրել «Երախտագիտություն» մեդալով:

  • Կիսվել: