կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները․ ԱՀ նախագահ

Փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների  մասնակցությամբ: 
 
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ օրակարգում   ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման  պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: 
 
Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է   փոփոխվող ներքին  ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման  անհրաժեշտությունը: 
 
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի  վերաբերյալ  Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել   իրավասու կառույցների ղեկավարներին:

  • Կիսվել: