Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը այցելել են Կաշնեի հանքագործական ընկերություն
Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը այցելել են Կաշնեի հանքագործական ընկերություն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Հարգելի ՛ հայրենակիցներ
ՀՀ վարչապետի հետ այցելել ենք մեր Հանրապետության ամենախոշոր՝ «Բեյզ մեթալս» ընկերության Կաշենի հանքագործական գործարան: Ընկերության պատասխանատուները ներկայացրել են նորարարական լուծումներով իրականացվող ծրագրերը, որոնք համանման գործունեությամբ զբաղվող հայրենական շատ ընկերությունների համար հաջող օրինակ կարող են հանդիսանալ»,- գրել է նախագահն ու տեսանյութ հրապարակել։