շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, թե ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ հոգի է արտագաղթել Հայաստանից

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, թե ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ հոգի է արտագաղթել Հայաստանից

Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ ընդգհծելով, սակայն, որ այլ տվյալներ էլ են շրջանառվում, մասնավորապես՝ որ թիվը հասնում է մինչև 15 հազարի։

«Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել Ռուսաստանի հարավային հատվածներ»,-ասել է Ստեփանյանը։

Խոսելով այն մասին, որ, ըստ պաշտոնական թվերի, ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 800 անձ է Հայաստանում տեղավորվել աշխատանքի, Ստեփանյանն ասել է. «Սրանք պաշտոնական թվերն են, ամենացավալին այն է, այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում կրթության բնագավառի ներկայացուցիչները, ընդամենը 220 ուսուցիչ է, որ ՀՀ կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել»:

Նա հավելել է, որ սա ևս կնպաստի բռնի տեղահանված արցախցիների արտագաղթին։

 

  • Կիսվել: