շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի ՄԻՊ-ը ԱԺ-ում ներկայացրել է 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Արցախի ՄԻՊ-ը ԱԺ-ում ներկայացրել է 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մայիսի 27-ի նիստում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմում` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարությանև մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Գեղամ Ստեփանյանը ըստ ոլորտների անդրադարձել է  արձանագրված խնդիրներին` ամփոփ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները: 

«Պաշտպանը նշել է, որ ի տարբերություն 2019 թվականի հաղորդման, տարեկան հաղորդման մեջ չի ընդգրկվել պաշտպանի գործունեության մի շարք ուղղությունների վերաբերյալ տեղեկություններ` պայմանավորված պատերազմական և հետպատերազմյան իրավիճակում պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռվածությամբ, մասնավորապես` պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներիհետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ:   

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմիցից հայտնում են, որ տարեկան հաղորդման ավարտին Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

  • Կիսվել: