հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 հա տարածք. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները շարունակում են իրենց առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակտերում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հաղորվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները տեղանքում:

Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից Մարտունիի շրջանում մաքրվել է 2 հա տարածք և ստուգվել է 2 շենք:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 231.5 հա տարածք, 668.3 կմ ճանապարհ, 1920 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 781 պայթյունավտանգ առարկա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: