չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի մանկապարտեզներում, դպրոցներում ջեռուցման անհրաժեշտություն կա․ ՄԻՊ

Արցախի մանկապարտեզներում, դպրոցներում ջեռուցման անհրաժեշտություն կա․ ՄԻՊ

Արցախի մանկապարտեզներում, դպրոցներում ջեռուցման անհրաժեշտություն կա։ Այս մասին իր գրառման մեջ նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան։

Նա, մասնավորապես, գրել է․

"Հաշվի առնելով տարբեր հանրային հաստատություններում, այդ թվում դպրոցներում, մանկապարտեզներում ջերմամատակարարման հետ կապված բարձրացված ահազանգերը, ՄԻՊ աշխատակազմի կողմից պարզաբանումներ են ստացվել պետական լիազոր մարմիններից։

Արցախում եղանակային պայմաններով և օդի ցածր ջերմաստիճանով պայմանավորված, ինչպես նաև առկա համաճարակային ռիսկային սեզոնը հաշվի առնելով՝ մանկապարտեզներում, դպրոցներում, ինչպես նաև հանրային այլ հաստատություններում ուղղակի անհրաժեշտություն է ջեռուցման համակարգերի գործարկումը և անհրաժեշտ ջերմամատակարարման ապահովումը՝ ինչպես կրթական գործընթացի, այնպես էլ այլ կառույցների բնականոն գործունեության կազմակերպման համար՝ առանց հաշվի առնելու ջեռուցման սեզոնի համար սահմանված ժամկետները։

Հարցի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ, ով հավաստիացրել է, որ արդեն մի քանի օր է ջերմամատակարարման հարցով բոլոր ցուցումները տրված են, կազմակերպությունների պատասխանատուների համար որևէ խնդընդոտ չկա ջերմամատակարարման գործընթաց իրականացնելու հարցում"։

  • Կիսվել: