երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի կառավարությունում Բակո Սահակյանի նախագահությամբ վերլուծել են երկրում համաճարակային իրավիճակը

Արցախի կառավարությունում Բակո Սահակյանի նախագահությամբ վերլուծել են երկրում համաճարակային իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

Նիստի ժամանակ վերլուծվել են նաև համաճարակային իրավիճակը հանրապետությունում և սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների շարունակական ձեռնարկման և հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության անհրաժեշտությունը:

  • Կիսվել: