կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել․ Բաբայան

Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել․ Բաբայան

Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։

«Ինձ հրավիրել են, ես էլ համաձայնվել եմ ներկա գտնվել և պատասխանել իրենց հարցերին, ինչու պետք է խուսափեմ»,- ասաց նա։

Սամվել Բաբայանի կարծիքով՝ Արցախի հարցը լուծված չէ։ «Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Բաբայանն ասաց, թե ինքը հայտարարել էր, որ պետք է Արցախի հարցի լուծման համար կոմիտե ձևավորվի, բայց, քանի որ ՀՀ ընդդիմությունն ասել է, որ ինքը խանգարում է պլաններին, ձեռնպահ է մնացել։

«Ես առաջարկել եմ, բայց, քանի որ Արցախի իշխանություներն ունեն իրենց ձևն ու ՀՀ ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել», - նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը։

 

  • Կիսվել: