ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

Այսօր՝ փետրվարի 18-ին, Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված էին ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի №23 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 26-ի №23 Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին և Ստեփանակերտ քաղաքի և, միաժամանակ, մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման մասին հարցերը: Մրցույթի մասնակիցը Ղարաբաղ Տելեկոմ ՓԲ ընկերությունն էր:

Բնութագրությունը հասանալի չէ

Օրակարգի առաջին հարցով «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» նախատեսված՝ «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը բաժանորդի սեփականության տարածքից դուրս տեղակայելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Օրակարգի երկրորդ հարցի քննարկումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ազատվել է «Էներգո Գրուպ» ՍՊԸ-ի «Կայծաղբյուր» փոքր հիդրոէլեկտրակայան-1-ի հետ կապված երաշխիքային պարտավորությունից:

Բնութագրությունը հասանալի չէ

Հանձնաժողովի որոշմամբ՝ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում հայտարարվել էր ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն:

Բնութագրությունը հասանալի չէ Նիստի ընթացքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ներկայացրել է մրցութային առաջարկը: Հանձնաժողովը սահմանված կարգով նիստն ընդհատեց՝ մրցութային առաջարկն ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու համար:

  • Կիսվել: