երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի Հանրապետության ճանաչումը կլինի այն զսպող քայլը, որը լավագույն պատասխանը կլինի Ադրբեջանի ագրեսիային. Մայիլյան

Արցախի Հանրապետության ճանաչումը կլինի այն զսպող քայլը, որը լավագույն պատասխանը կլինի Ադրբեջանի ագրեսիային. Մայիլյան

ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը քիչ առաջ ճեպազրույցում ասաց, որ միջազգային տարբերն կառույցներ, տարբեր երկրներ հանդես են եկել պատերազմի վերսկսման վերաբերյալ հայտարարություններով:

Նրանց հիմնական մեսիջը եղել է այն, որ պետք է անհապաղ դադարեցնել մարտական գործողությեունները և նստել բանակցային սեղանի շուրջ՝ խննդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Տարբերվողը եղել է միայն Թուրքիայի արձագանքը: Այն եղել է ագրեսիվ և միակողմանի:

՛՛Արցախի Հանրապետության ճանաչումը կլինի այն զսպող քայլը, որը լավագույն պատասխանը կլինի Ադրբեջանի ագրեսիային՛՛,-ասաց Մայիլյանը:

Հարցին՝ արդյոք ժամանա՞կը չէ, որ հենց այս պահին ճանաչվի Արցախի Հանրապետությունը՝ Մայիլյանը պատասխանեց, որ այսօր Փաշինյանը չի բացառել, որ առնվազն պետք է քննարկվի այդ հարցը:

Նա նշեց, որ այս պահին շատ ավելի կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը՝ զսպելու համար Ադրբեջանի ագրեսիան:

Մայիլյանն ասաց նաև, որ շատ կարևոր է ագրեսիան դադարեցնելը, այն շատ մեծ հարված է հասցրել խաղաղ գործընթացին:

՛՛Ադրբեջանը միշտ վնասում է խաղաղ գործընթացին նման քայլերով՛՛,-նշեց ԱՀ ԱԳՆ-ն:

Նա նշեց նաև, որ պետք է ամեն ինչ անել՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակումները, ռազմական գործողությունները կանգնեցնելու համար, նոր անցնել խաղաղ բանակցություններին:

՛՛Հոկտեմբերի  մեկին նախատեսված էր դիտարկում, ԵԱՀԿ-ն պետք է սկսեր առաջնագծի իր դիտարկումները, մենք համապատասխան նոտա ենք ստացել,, կար մեր պատրաստակամությունը, բայց վերջին պահին հետաձգվել է, Ադրբեջանը չի ցանկացել, որ ԵԱՀԿ-ն հայտնվի այն տարածքում, որտեղ իրենք կուտակումներ ունեն՛՛,-հավելեց ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ նախահարձակ է եղել ադրբեջանական կողմը:

Նախարարն անդրադարձավ նաև Թուրքիայի ներկայությանը Մինսկի խմբում և ասաց, որ այն անիմաստ է՝ հաշվի առնելով Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը:

Մայիլյանն անդրադարձավ նաև պատերազմին վարձկանների մասնակցությանը ադրբեջանական կողմից: Նա ասաց, որ մենքրբ Աֆղանստանից նրանք գրոհայինների էին բերել, սակայն մենք հաղթեռլ էինք:

Այդպիսով, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է լրացուցիչ լարվածություն ապահովել, բայց դա էական նշանակություն չի ունենալու:

Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն՝ Մայիլյանն ասաց, որ ՄԻՊ-ը բոլոր փաստերը հավաքագրում է, դրանք կներկայացվեն աշխարհին՝ ցույց տալու համար, թե ինչ է արել Ադրբեջանը խաղաղ բնակչության հանդեպ:

 

   

  • Կիսվել: