կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի "Արցախ - Ֆրանսիա" բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնում ֆրանսիացի բարեկամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի "Արցախ - Ֆրանսիա" բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնում ֆրանսիացի բարեկամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի "Արցախ - Ֆրանսիա" բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին.

"Արցախ- Ֆրանսիա" բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։

Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը  ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում։

  • Կիսվել: