շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի համաժողովրդական շարժմանը միացել են նաեւ հանրապետության շրջաններում

Արցախի համաժողովրդական շարժմանը միացել են նաեւ հանրապետության շրջաններում

Այսօր` ապրիլի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական շարժմանը միացել են նաեւ հանրապետության շրջանները:

Տրանսպորտային վառելիքի խնդրով պայմանավորված` յուրաքանչյուր շրջան տեղում է իրականացրել բողոքի ակցիա։ Շրջկենտրոն Մարտունիում տեղի է ունեցել երթ դեպի ռուս խաղաղապահների տեղակայման վայր:
 
«Երթին մասնակցել են շրջվարչակազմի ղեկավարությունը, Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմը, տարբեր հիմնարկ- ձեռնարկությունների կոլեկտիվներ, բնակիչներ։ Նրանք իրենց պահանջ-հորդորն են ներկայացրել ռուս խաղաղապահ ուժերի Մարտունու հենակետի պատասխանատուներին։
 
Մարտակերտի շրջանը ևս միացել է համաժողովրդական շարժմանը: Երթ է տեղի ունեցել նաեւ շրջկենտրոն Մարտակերտում:
 
Ասկերանի շրջանի բնակիչները շարժմանը միացել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մեկնարկած հանրահավաքին ու երթին: Նրանք վրաններ են տեղադրել Իվանյան համայնքում ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի տարածքում` մինչեւ հստակ լուծում կտրվի համաժողովրդական շարժման պահանջներին:
 
 

  • Կիսվել: