հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ Շիրակի մարզում ողբերգական վթարի զոհերի հիշատակին

Արցախի եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ Շիրակի մարզում ողբերգական վթարի զոհերի հիշատակին

ՀԱՍԵ Արցախի թեմը տեղեկացնում է, որ վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հոգիների հանգստության համար:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:
 
«Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի զոհերի հոգիները», - ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: