ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ում կքննարկվի «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը

Արցախի ԱԺ-ում կքննարկվի «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը

Մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝   հանձնաժողովի հերթական նիստը օրակարգում են  ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Հիմնական զեկուցող՝  ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյան:

Մյուս օրակարգային հարցը  ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է:

Հիմնական զեկուցող    ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյան: 
Հարակից զեկուցող` ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյան։

  • Կիսվել: