շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1․ ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան

2․ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ։

Հիմնական զեկուցող՝ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյան:

  • Կիսվել: