շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին

րցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին, շրջանակի անդամներին ու Ֆրանսիայի ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ:

 Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Հարգելի պարոն Տեսիե,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին և Ֆրանսիայի ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ:

Ազատության, հավասարության և եղբայրության արժեքներն ամբողջացնող այս օրը շրջադարձային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև ամբողջ աշխարհի համար:
Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերը և բարեկամական հարաբերությունները: Ուստի, օգտվելով առիթից, շնորհավորում եմ նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրվելու կապակցությամբ:
Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը նոր թափ կստանա՝ կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը և բարեկամական փոխգործակցությունը:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի առթիվ և մաղթում բարօրություն և համաշխարհային պանդեմիայի՝ COVID-19-ի արագ և արդյունավետ հաղթահարում»:

  • Կիսվել: