կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կներկայացնի. հայտնի է այդ պաշտոնի նոր հավակնորդի անունը

Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կներկայացնի. հայտնի է այդ պաշտոնի նոր հավակնորդի անունը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կներկայացնի։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հրաժարականի պատճառը Թովմասյանի առողջությունն է։

Արդեն հայտնի է այդ պաշտոնի նոր հավակնորդի անունը՝ ըստ InfoPort.am-ի արցախյան աղբյուրների, դա դաշնակցական Դավիթ Իշխանյանն է։ Նա կոնսենսուսային թեկնածու է։

Հատկանշական է, որ Արցախի ԱԺ-ում մեծամասնություն է կազմում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, և ԱԺ նախագահի պաշտոնի քվոտան այդ ուժին է պատկանում։

Սակայն կոնսենսուսի հիման վրա քաղուժերը կանգ են առել Իշխանյանի թեկնածության վրա։

Նշենք, որ վաղը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ և կհնչի հրաժարականի տեքստը և կընտրվի նոր խոսնակ։

  • Կիսվել: