ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ԱԺ խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Արցախի ԱԺ խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Արցախի ԱԺ «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

2020թ. մայիսյան այս օրերին Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:

Մի կողմ թողնելով 2020թ. համապետական ընտրությունների կազմակերպման, նախընտրական պայքարի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր քաղաքական գնահատականները՝ պետք է ընդունենքոր անցած տարին առանձնացավ բազմաթիվ փորձություններով և աղետալի զարգացումներով, որոնց կիզակետը դարձավ 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմը:

Անցած տարվա ընթացքում մենք բախվեցինք պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի բազմաշերտ ազդեցությանը. հազարավոր նահատակների, վիրավորների, հարյուրավոր անհետ կորածներիգերիների և պատանդների առկայության փաստինԱրցախի Հանրապետության մեծ մասի կորստինտասնյակ հազարավոր գաղթականների և ազգային հարստության մի ստվար հատվածի կորստին, ահա այնինչ ունենք 2020 թվականի համապետական ընտրություններից և նախագահի պաշտոնավորումից մեկ տարի անց:

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքականռազմականտնտեսականսոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջևորոնց շուտափույթ և արդյունավետ լուծումից է կախված Արցախի Հանրապետության լինելիությունն ու ապագան:

Պատերազմից անմիջապես հետո ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններով հանդես գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետություններում կենսական պահանջ դարձած փոփոխությունների և ճգնաժամային կառավարման համար:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության սահմանադրական կարգավորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անհապաղ հրաժարականի պահանջը և, ավելին, մեր պատրաստակամությունը հայտնեցինք քաղաքական խորհրդատվությունների միջոցով համախոհության միջավայր ձևավորելուն:Հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի ստեղծված կացությունըՆախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները: Սակայն, հետագա գործընթացները ցույց տվեցինոր Արայիկ Հարությունյանը շահագրգռված չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ:

2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խորհրդարանում մեկ ընդ մերթ ստեղծվող ու քանդվող, խմբակային նեղ շահերից դրդված անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասինԴրան հակառակ՝ ԱՀ նախագահը և իր ձևավորած իշխանական ուռճացված թիմը հանրության համար անհասկանալի քարոզչական արշավ ծավալեց՝ աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակիպահեստազորայինների ու կամավորականներիվերջին հաշվով՝ ժողովրդի վրա:

Արցախի այսօրվա իշխանություններն ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններինորոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը: Սուտըվիրավորանքըզրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրըորը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:

Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թնոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Հարությունյանինսթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը և ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:

Միաժամանակ հաշվի առնելով Արցախի բնակչության շրջանում գերիշխող հանրային տրամադրությունները՝ պահանջում ենք Արցախի գործող նախագահից և իշխանություններից զերծ մնալ ՀՀ-ում կայանալիք արտահերթ ընտրություններին գործող իշխանություններին որևէ կերպ աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից»:

  • Կիսվել: