կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախի առողջապահության նախարարն այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբանական բաժանմունք

Արցախի առողջապահության նախարարն այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբանական բաժանմունք

Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբանական բաժանմունք։ Նախարարը շրջել և ծանոթացել է բժշկական հաստատության շենքային պայմաններին, աշխատանքային գործունեությանը, բուժսարքավորումների հագեցվածությանը և հիվանդներին բուժօգնություն տրամադրելու մեխանիզմներին, տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Տեղի է ունեցել քննարկումներ, բաժանմունքի ղեկավար Արմեն Հայրիյանի և բուժանձնակազմի հետ միասին քննարկվել են բաժհաստատության աշխատանքների լիարժեք կազմակերպման և առկա խնդիրների լուծմանն ուղղված մի շարք հարցրեր։

Քննարկման վերջում Վարդան Թադևոսյանը հանձնարարել է ընթացիկ լուծումներ պահանջող խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, ինչպես նաև տեղի մասնագետներին ամրապնդել կապը շրջանային բուժմիավորումների հետ։

 

  • Կիսվել: