հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի ապագան կկառուցենք բանիմացությամբ. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Մոխրաթաղ գործուղված մանկավարժ (լուսանկարներ)

Արցախի ապագան կկառուցենք բանիմացությամբ. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Մոխրաթաղ գործուղված մանկավարժ (լուսանկարներ)

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Տարոն Պողոսյանը դասավանդում է «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկան ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի Գարիկ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցում:

Տ. Պողոսյանը ծնունդով ՀՀ Վանաձոր քաղաքից է: Որպես վերաբնակիչ՝ 1998թ. ընտանիքով տեղափոխվել է ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական համայնք:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տարոն Պողոսյանը նշեց, որ այս անգամ ևս ընտանիքով է եկել Արցախ և միջավայրին արդեն հարմարվել է, քանի որ այստեղ նրանց հարազատի պես ընդունեցին։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմի պատճառով Կովսականից տեղահանվելուց հետո տեղափոխվեցինք Վանաձոր: Մեկ տարի բնակվելով այնտեղ՝ սկսեցի համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ։ Մասնակցելով ամառային ակադեմիային՝ վերապատրաստվեցի՝ որպես ուսուցիչ-առաջնորդ, և ստացվեց այնպես, որ ինձ գործուղեցին Մոխրաթաղ համայնքի միջնակարգ դպրոց՝ որպես զինղեկ: Ձգտում եմ անել հնարավորը, որպեսզի համայնքի դպրոցում սովորող երեխաները մտածեն միայն այստեղ ապրելու և համայնքը զարգացնելու մասին: Մեթոդների բազմազանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս յուրաքանչյուր դասապրոցես անցկացնել այնպես, որ ստանաս առավելագույն արդյունք։ Համացանցը գործիք է, որի ճիշտ օգտագործման դեպքում, կշահես: Անպայման երեխաներին ուղղորդում եմ դասագրքի տվյալների հետ մեկտեղ անընդհատ օգտագործել համացանցի հսկայական բազան, քանի որ այսօր հաղթանակների հասնում են բանիմացությամբ», -ասաց Տ. Պողոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Զինղեկը լավատես է և կարծում է, որ Արցախի ապագան հնարավոր է կառուցել՝ ոչ մի դեպքում չթերանալով:

  • Կիսվել: