Արցախի ամբողջ տարածքը կհոսանքազրկվի
Ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար Արցախի Հանրապետությունն ամբողջապես կհոսանքազրկվի:
«Արցախպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ հոսանքի նախատեսվող անջատումը պայմանավորված է 110 կՎ ‹‹Սարսանգ-Ստեփանակերտ›› ՕԳ-ում ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու անհրաժեշտությամբ: