հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի ԱԳ նախարարն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Արցախի ԱԳ նախարարն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի. 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։

Ըստ աղբյուրի՝ նախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցը մշտապես ներգրավված է եղել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և ակտիվորեն աշխատելով արտաքին ասպարեզում՝ նպաստել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։

Երկուստեք կարևորվել է փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը։

  • Կիսվել: