ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի ԱԳ նախարարին է փոխանցվել ԱՀ ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

Արցախի ԱԳ նախարարին է փոխանցվել ԱՀ ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: