ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արցախցիները բողոքի ցույց են անում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ

Արցախցիները բողոքի ցույց են անում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ

Արցախցիների բողոքի ցույց է տեղի ունենում Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ այս պահին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Արցախցիները ուշադրություն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա և պահանջում, որ եվրոպացի ղեկավարները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։

Նրանք պաստառներ են պահում «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով։

  • Կիսվել: