ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախցիների մեջ մենք պետք է պահպանենք վերադարձի գաղափարը. Գագիկ Բաղունց

Արցախցիների մեջ մենք պետք է պահպանենք վերադարձի գաղափարը. Գագիկ Բաղունց

Արցախցիների շրջանում անպայման մենք պետք է պահպանենք վերադարձի գաղափարը. Ղարաբաղյան շարժման 36-րդ տարվա կապակցությամբ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում կազմակերպված քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

«Ամեն ինչ անում ենք, որ խնդիրը լուծվի ոչ հեռու ապագայում»,-ասաց նա՝ նշելով, որ դա հնարավոր է մտածված, խելոք, անվտանգության ապահովման բոլոր բաղադրիչների երաշխավորման պարագայում, որպեսզի բնակչության անվտանգության համար որևէ խնդիր չլինի։  

  • Կիսվել: