կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցիների բազմաթիվ խնդիրներ պատկան մարմինների կողմից մնում են չլուծված. Գառնիկ Դանիելյան

Արցախցիների բազմաթիվ խնդիրներ պատկան մարմինների կողմից մնում են չլուծված. Գառնիկ Դանիելյան

 
 
 
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ ամենօրյա հանդիպումներից եկել եմ եզրահանգման, որ պատկան մարմինները թերանում են բազմաթիվ ոլորտներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա, մինչդեռ, ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որևէ խնդրի չբախվեին։

«Իսկ խնդիրները բազմազան են՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական հարցեր։

Շատերը ունեն աշխատանքի կարիք։ Բազմաթիվ արցախցիների չեն հատկացնում կենսաթոշակ, նպաստ։

Հետամուտ եմ լինելու յուրաքանչյուր խնդրի։ Պատրաստվում եմ գրություններ ուղարկել գերատեսչություններին թվարկված հարցերի վերաբերյալ։

Մեր հայրենակիցների կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, որ պետք է իրականացնենք սիրով և հոգատարությամբ»,- գրել է Գ.Դանիելյանը։

  • Կիսվել: