երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախցի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված տեղեկամատյան կպատրաստվի

Արցախցի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված տեղեկամատյան կպատրաստվի

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2021թ. փետրվարի վերջին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը նշեց, որ, այս դժվարագույն ժամանակահատվածում ստեղծվելով, սկզբից իրենց առջև խնդիր դրեցին ճշգրտել պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ցուցակները։Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում այդ գոծունեությունը մենք հանձն առանք և սկսեցինք աշխատանքներ իրականացնել: Մենք անմիջական կապ հաստատեցինք համայնքների ղեկավարների հետ: Արդյունքում առկա ցուցակները մեծ փոփոխությունների ենթարկվեցին, և մոտ 2 ամիս տևած քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք ունեցանք անհայտ կորածների վերաբերյալ ստույգ տվյալներ: Կատարեցինք բազմաթիվ վերլուծություններ՝ ըստ շրջանների, նույն կերպ ճշտեցինք նաև պատերազմում զոհվածների ցուցակները, սակայն մինչ օրս ճշտումները շարունակում ենք կապված ԴՆԹ-ների նույնականացման հետ: Մեր կազմակերպության կողմից նախաձեռնվեցին այցելություններ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներ: Մշակեցինք հարցաշար, ըստ որի էլ կատարում ենք վերլուծություններ: Ներկա դրությամբ մոտ 480 ընտանիքների արդեն այցելել ենք, և այդ այցելությունները կկրեն շարունակական բնույթ: Այցելելով ընտանիքներին՝ վերլուծություններ ենք կատարում այդ ընտանիքների սոցիալ-կենցաղային վիճակի, պայմանների վերաբերյալ, որպեսզի կարողանանք կապող օղակ հանդիսանալ այդ ընտանիքների և Արցախի իշխանությունների ու բարերարների միջև, որոնք ցանկություն ունեն աջակցելու, որպեսզի օգնությունը հասցեական տրամադրվի», -նշեց Ա. Ասրյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում ներկա դրությամբ տեղադրված է Արցախյան երրորդ պատերազմում զոհված հերոսամարտիկների լուսանկարների 8 հուշատախտակ՝ ընդհանուր 1080 նկարով: «Նախատեսում ենք նաև վերջին հուշատախտակը տեղադրել, այժմ 180 նկարի խմբագրման և տպագրման աշխատանքները ընթացքի մեջ են», -նշեց Ա. Ասրյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ անհայտ կորած զինծառայողների ճակատագրերը պարզելու նպատակով մշտապես աշխատանք են տանում՝ համագործակցելով ԿԽՄԿ֊ի և Արցախի գերատեսչությունների հետ: Արմեն Ասրյանը հավելեց, որ նախաձեռնում են 2020թ. աշնանային պատերազմում զոհված արցախցի զինծառայողների հիշատակին նվիրված տեղեկամատյան պատրաստել։ «Մոտ օրերս կսկսենք Արցախի պաշտպանության և գոյության համար մարտնչած մեր քաջ տղաների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Ինչպես նաև մտադիր ենք կազմակերպել զոհվածների անչափահաս երեխաների համար արտադասարանական պարապմունքներ. նպատակ ունենք այս ծրագիրը իրականացնել եկող տարի», - ասաց Ա. Ասրյանը:

  • Կիսվել: